Մայիսի 20-ին Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա) չի մասնակցի Էստոնիայի հավաքականի հետ հանդիպմանը: Խաղը կկայանա Եվրոպայի 2011 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը մայիսի 11-ին հրապարակեց հավաքականի կազմը, որի մեջ մտավ նաև Հայրապետյանը: Սակայն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդեց PanARMENIAN.Net-ին, որ Հայրապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի այդ հանդիպումը:
Մայիսի 15-19-ը Հայաստանի հավաքականը Երևանում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի:





