AM
20 Մայիս 2010 - 11:04 AMT

Մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի առաջնության 2-րդ փուլը

Սիսիանում կայացավ Հայաստանի վոլեյբոլի կանանց առաջնության 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում են 5 թիմեր` «Նժդեհ», «Սիսիան», «Ստեփանակերտ», «Երևանի Հյուսիսային համալսարանի» թիմը և Քրեակատարողական հիմնարկի վարչության թիմը: 16 միավորով երկրորդ շրջանի առաջատարներն են «Նժդեհն» ու «Սիսիանը»: 3-րդ շրջանում նրանք կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար:

Մայիսի 19-ին մեկնարկեց երկրի տղամարդկանց առաջնության 2-րդ շրջանը: Դրան մասնակցում են 7 թիմեր: Առաջին օրը կայացան 3 հանդիպումներ. «ՖԻՄԱ»-ն հաղթեց «Արմավիրին», «Հայաստանի էլեկտրացանցերը»` Ախթալայի «Պղնձագործին», իսկ «Ստեփանակերտը» հաղթեց «Աշտարակին»: