AM
21 Մայիս 2010 - 12:25 AMT

Հունիսի 10-12-ին Բարսելոնայում տեղի կունենա Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 8-րդ բաց գագաթնաժողովը

Մայիսի 29-ին Երևանում առաջին անգամ տեղի կունենա դոմինոյի Հայաստանի բաց առաջնություն: Դոմինայի ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաղդասարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ֆեդերացիայի նպատակն է, որ դոմինոն տարածված մարզաձև դառնա Հայաստանում: «Դոմինոն շատ զարգացած է տարբեր երկրներում, մեր հարևանները ևս նվաճումներ ունեն տարբեր միջազգայն մրցաշարերում: Եվ 2008-ին մենք որոշեցինք ստեղծել Հայաստանի դոմինոյի ֆեդերացիա»,-ասել է Բաղդասարյանը:

Ըստ նրա, դոմինոն 47 տեսակ ունի, սակայն ՀՀ առաջնության մասնակիցները կխաղան «double 6»: Մայիսի 20-ի տվյալներով հայտագրվել է 34 մասնակից: Կա նաւ 2 թիմային հայտ: Ցանկացողները կարող են հայտ ներկայացնել մինչև մայիսի 27-ը»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի անդամ չէ, սակայն հունիսի 10-12 Բարսելոնայում կանցնի Դոմինոյի միջազգային ֆեդերացիայի 8-րդ բաց գագաթնաժողովը, որտեղ կքննարկվի նաև Հայաստանի ֆեդերացիայի անդամության հարցը: Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայկ Բաղդասարյանը: գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 40 ֆեդերացիաներ տարբեր երկրներից: Հունիսի 13-14-ին մեր պատվիրակությունը կմասնակցի դոմինոյի Կատալոնիայի բաց առաջնությանը»,-ասել է Բաղդասարյանը: