Մայիսի 27-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրն ընդունել է ՙՀայաստանի կույրերի միավորում՚ հաշմանդամների ՀԿ անդամ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին՚ որոշումը: Որոշման համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը իր պահուստային ֆոնդից հատկացրել է ոչ ավելի, քան 59,7 մլն դրամ: Դրանով փոխհատուցվելու են ԱԱՀ եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով կատարված (կատարվելիք) մուծումները:





