Հայաստանի Դոմինոյի ֆեդերացիան մայիսի 29-ին կանցկացնի Հայաստանի առաջին բաց առաջնությունը: Առաջնության արդյունքներով հայտնի կդառնան երկրի առաջին չեմպիոնները անհատական և թիմային առաջնություններում: Նրանք կներկայացնեն Հայաստանը զանազան երկրների բաց առաջնություններում, ինչպես նաև միջազգային մրցաշարերում:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Դոմինոյի ֆեդերացիայից, առաջնությանը մասնակցելու համար հայտ են ներկայացրել 40 մասնակիցներ: Առաջնության հաղթողները դրամական մրցանակներ և խրախուսական պարգևներ կստանան:
Առաջնությունը կկայանա օլիմպիական համակարգով, պարտվողները դուրս կգան հետագա պայքարից: Կհաղթի այն մասնակիցը, որը 300 միավոր կհավաքի:
Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվ. Շախմատի Տանը:





