Մայիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 9-րդ տուրը: Առաջին օրը «Ոլիսն» ընդունեց «Գանձասարին» և հաղթեց 1:0 հաշվով: 88-րդ րոպեին գոլ խփեց Արա Հակոբյանը:
«Միկա»-«Փյունիկ» կենտրոնական խաղը «Միկա» մարզադաշտի փոխարեն տեղի ունեցավ Արարատի «Այգ» մարզադաշտում: Առաջին խաղակեսի վերջում սեփական դարպասը գրավեց Հրայր Մկոյանը, իսկ խաղի վերջնական հաշիվը հաստատեց Վահագն Մինասյանը: «Փյունիկը» հաղթել է 2:0 հաշվով:
«Բանանցը» հաղթեց «Իմպուլսին» Միգել դա Սիլվայի օգնությամբ: Իսկ «Շիրակը» առաջին հաղթանակը տարավ այս խաղաշրջանում` հաղթելով «Կիլիկիային» 4:1 հաշվով:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», որն ունի 23 միավոր, 2-րդ տեղում է «Բանանցը» 20 միավորով, իսկ «Ուլիսը» 3-ն է 20 միավորով:





