AM
31 Մայիս 2010 - 11:42 AMT

Հայաստանի սպորտային ակրոբատիկայի առաջնությանը մասնակցում էին 140 պատանի մարզիկներ

Գյումրիում կայացավ Հայաստանի սպորտային ակրոբատիկայի պատանեկան առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Կապանից, հաղորդում է Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:

Դավիթ Հովսեփյան – Տիգրան Կարապետյան զույգը, որը ոսկե մեդալներ նվաճեց, կմասնակցի հուլիսի 6-14-ը լեհական Վրոցլավ քաղաքում կայանալիք սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը: