AM
12 Հունիս 2010 - 10:46 AMT

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի 10-րդ տուրը

Հունիսի 11-ին տեղի ունեցան Հայաստնի ֆուտբոլի Առաջին լիգայի 10-րդ տուրի խաղերը:

«Արարատը» 2:0 հաշվով հաղթել է «Միկա-2»-ին, կրկնակի գոլի հեղինակ է դարձել Արա Հովհաննիսյանը:

«Շենգավիթը» 5:0 հաշվով ջախջախեց «Շիրակ-2»-ին, «Բանանց-2»-ը «Փյունիկ-3»-ից ուժեղ հայտնվեց և հաղթեց 5:1 հաշվով: «Փյունկ-2»-«Գանձասար-2» խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Ասդ տուրից հետո առաջնության առաջատարը շարունակում է մնալ «Արարատը» 23 միավորով, «Բանանց-2»-ը 18 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Գանձասար-2»-ը 17 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը:

Ամենից շատ գոլերի հեղինակ է դարձել Գևորգ Կարապետյանը («Արարատ»), նա իր հաշվին ունի 8 գոլ: 7 գոլ է խփել Խաչատուր Ավետիսյանը («Բանանց-2»):