2010 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,6 մլն լիտր կոնյակ, ինչը 45.9%-ով շատ է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ինչպես հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 3,1 մլն լիտր օղի, ինչը 2009 թվականի հունվար-մայիս ամիսների ցուցանիշից պակաս է 28,7%-ով:
Բացի դրանից, 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 1,7 մլն լիտր գինի` 2009 թվականի նույն շրջանի 1,3 մլն լիտրի դիմաց (30,8%-ով շատ):
Միևնույն ժամանակ հաշվետվության շրջանում երկրում արտադրվել է 4,7 մլն լիտր գարեջուր, ինչը 50%-ով ավել է, քան 2009թ. հունվար-մայիս ամիսների ցուցանիշը: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 35%-ով` կազմելով 86,8 հազ. լիտր:
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը հունվար-մայիս ամիսներին աճել է 9,1%-ով` կազմելով 13,3 մլն լիտր:





