AM
30 Հունիս 2010 - 12:22 AMT

2010 թվականի հունիսին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,9%-ով

2010թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.9%-ով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.8% և 2.7% գնանկումը: Ընդ որում, 2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 15.9% և 24.2%, իսկ գնաճ:

Բացի դրանից, 2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մշակութային ոլորտի ապրանքների 2.5%, գորգերի 1.8%, կոշկեղենի 1.0%, դեղամիջոցների 0.7%, այգեգործական 0.2%, գրենական պիտույքների 0.1% գնանկում: Վառելիքի, լվացող միջոցների, գեղաhարդարման, ոսկերչական ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1-1.5%-ով, իսկ հագուստի և գործվածքի, կահույքի, կենցաղային էլեկտրաապրանքների, խոհանոցային սպասքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: