AM
15 Հուլիս 2010 - 12:21 AMT

Ալեքսեյ Շիպիլով. «Հայ գոլբոլիստները երիտասարդ են, տաղանդավոր և նրանց մեծ ապագա է սպասում»

2010 թ. Ռուսաստանի չեմպիոն դարձած գոլբոլի Թագուհի ակումբի երեք խաղացողներ` Գրգորի Դոմբրովսկին, Ալեքսեյ Շիպիլովը և Դմիտրի Ելինը հայկական չորս ակումբների հետ միասին Դիլիջանում անցկացնում են ուսումնամարզական հավաքներ:

«Մենք հետաքրքրվում էինք, թե որտեղից կարել է ձեռք բերել գոլբոլի գնդակներ և հենց այդ ժամանակ էլ իմացանք Հայաստանի թիմի մասին ու սկսեցինք նրանց հետ շփվել: Հետո մենք որոշեցինք հավաքներ անցկացնել Հայաստանի թիմի հետ: Համատեղ հավաքներն ավելի արդյունավետ են», – ասել է Ալեքսեյ Շիպիլովը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս:

Ռուս մարզիկներին դուր էր եկել Հայաստանում անցկացվող մրցումները և հասարակության արձագանքը:

Թագուհի ակումբը հիմնադրվել է 2002 թ.` թույլ տեսողությամբ և կույրերի գիշերօթիկ դպրոցի աշակերտների շրջանում:

Ռուս մարզիկները գտնում են, որ հայ գոլբոլիստները երիտասարդ են, տաղանդավոր, իսկ ամենակարևորն այն է, որ նրանք հաջողության հասնելու ձգտում ունեն ու նրանց մեծ ապագա է սպասում:

Ռուս գոլբոլիստներին շատ էր զարմացրել այն, որ Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց հնարավորություն չէր ընձեռում կրթություն ստանալու: «Մեզ մոտ յուրաքանչյուր ինստիտուտում հաշմանդամ մարդկանց խմբեր են հավաքում», – ասել է Շիպիլովը:

Համատեղ հավաքներից հետո կհամալրվի Հայաստանի հավաքականը, որը Իրանի Սանանդաջե քաղաքում կմասնակցի միջազգային մրցումներին, իսկ ռուս մարզիկները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: