AM
16 Հուլիս 2010 - 13:58 AMT

«Լիվերփուլը» կխաղա «Միկա» – «Ռաբոտնիչկի» զույգի հաղթողի հետ

Երևանյան «Միկա» ակումբը Եվրոպայի Լիգայի երրորդ որակավորման փուլ դուրս գալու դեպքում կարող է հանդիպել անգլիական «Լիվերփուլի» հետ:

Վիճակահանությունից պարզ դարձավ, որ «Լիվերփուլը» կխաղա «Միկա» – «Ռաբոտնիչկի» զույգի հաղթողի հետ:

Այդ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ մակեդոնյան ակումբի: «Լիվերփուլի» մրցակիցը պարզ կդառնա հուլիսի 22-ին Երևանում կայանալիք պատասխան խաղից հետո: