AM
19 Հուլիս 2010 - 12:27 AMT

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բենասկում ավարտված բաց մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց երրորդ տեղը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում ավարտված բաց մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և 480 մասնակիցների մեջ գրավեց երրորդ տեղը: Մելքումյանը միայն կես միավորով հետ մնաց 1 տեղը զբաղեցրած Կիրիլ Գեորգիևից (Բուլղարիա): Միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) և գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը վաստակեցին 7,5-ական, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը` 6,5:

Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենում 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Եվգենի Պոստնիից (Իսրայել):

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող «Նանա Ալեքսանդրիայի գավաթում» հիվանդության պատճառով 7-րդ տուրից դուրս եկավ մրցաշարից, հաղորդում է armchess.am կայքը: