AM
1 Սեպտեմբեր 2010 - 14:01 AMT

Միշել Պլատինի. 3 տարի առաջ մենք Բլատերի հետ «փոխանցում» կատարեցինք և այսօր տեսանք «գոլը»

Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և UEFA նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում կայացել է Ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը: Իր խոսքում Պլատինին ասաց, որ դեռ 2007-ին FIFA նախագահ Զեպ Բլատերի հետ դրել են ակադեմիայի հիմքերը: «Այդ ժամանակ մենք «փոխանցում» կատարեցինք և այսօր տեսանք «գոլը»,- նշեց Պլատինին և հավելեց, որ դա քայլ է Հայաստանում ֆուտբոլի զարգացման մեջ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պլատինիին պատվո շքանշան հանձնեց ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած ավանդի համար:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ Ֆուտբոլային ակադեմիայի կառուցման համար ծախսվել է 12 մլն դոլար, որոնցից 7 մլն 475 հազար դոլարը տրամադրել է UEFA-ն, 400 հազար դոլարը` FIFA-ն, իսկ մնացած մասը` ՀՖՖ-ն: