AM
7 Սեպտեմբեր 2010 - 15:00 AMT

Յուրի Պատրիկեևը դուրս է եկել ըմբշամարտի ԱԱ եզրափակիչ`առնվազն արծաթե մեդալ ապահովելով ՀՀ հավաքականի համար

Սեպտեմբերի 7-ին Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում մեկնարկեցին հունահռոմեական ըմբշամարտիկները 60, 80 և 120 կգ քաշային կարգերում: Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Յուրի Պատրիկեևը 120 կգ քաշային կարգում 4 մենամարտ անցկացրեց և հաղթեց բոլոր մենամարտերում:

Պատրիկեևը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Օլիմպիական չեմպիոն համաամերիկյան խաղերի բազմակի մրցանակակիր Միխաիլ Լոպեսի (Կուբա) հետ:

Ըմբշամարտի ԱԱ լուսաբանման գործում PanARMENIAN.Net-ին աջակցում է «Արմավիա» ավիաընկերությունը: