Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 9-ի նիստում որոշել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 7,2 մլն դրամ, որով ֆինանսական աջակցություն է ստանալու «Հայկական պանիր» ՓԲԸ-ն։
Դրա շնորհիվ պանրի արտահանումը կաճի մոտ 180 մլն դրամով, ընկերությունը կունենա մոտ 9 մլն դրամի շահույթ, ինչը հնարավորություն կտա կազմակերպել հայկական պանրի հետագա արտահանմանն ուղղված աշխատանքը։





