AM
9 Սեպտեմբեր 2010 - 15:03 AMT

Ճապոնիան մաքսային պարտավորությունների փոխարեն տրակտորներ կներկրի Հայաստան

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 9-ի նիստում բարեգործական է որակել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների ավելի վաղ փոխանակած հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների դրամաշնորհային աջակցություն» ծրագրով ՀՀ կառավարությանը տրամադրված 170 մլն իենի չափով հերթական 10-րդ դրամաշնորհի ծրագիրը։ Այս անգամ Հայաստան երկիր է ներմուծվել 61 միավոր տրակտոր, 7 միավոր գութան, 3 միավոր հավաքիչ-մամլիչ, 3 միավոր կցասայլակ և դրանց պահեստամասեր։ Ստորագրելով հայտագիրը, ՀՀ կառավարությունը պարտավորվում է ճապոնական կողմին ազատել մաքսային պարտավորություններից, երկրի ներսում գործող հարկերից, արդյունավետ օգտագործել ստացած օգնությունը։