Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ելույթ են ունեցել ազատ ոճի ըմբշամարտիկները 55 ք/կ-ում: Հայաստանի ներկայացուցիչ Գեղամ Բաբախանյանն իր ելույթը սկսեց 1/16 եզրափակչում և պարտություն կրեց ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիմից:
Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ազատ ոճի ըմբիշը վատ հանդես եկավ և 3-րդ փուլում կոպիտ սխալ թույլ տվեց: «Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասաց, որ թիմը լավ մարզավիճակում է, և հուսով եմ, որ այս ձևում մենք մեդալներ կունենանք»,- ասաց Ենոքյանը:
Սեպտեմբերի 11-ին հանդես կգան Արթուր Առաքելյանը (60 ք/կ), Վադիմ Լալիևը (84կգ ք/կ) և Էդգար Ենոքյանը (96 կգ ք/կ): Ըմբշամարտի ԱԱ լուսաբանման գործում PanARMENIAN.Net-ին աջակցել է «Արմավիա» ավիաընկերությունը:





