AM
15 Սեպտեմբեր 2010 - 08:15 AMT

Տեղի է ունեցել 700 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 1մլրդ 590 մլն 455 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 692 820 448 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.8700 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: