Ռումինիայի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 22-ին «Ունիրեան», որի կազմում հանդես են գալիս Արման և Արտավազդ Քարամյանները, 1/16 եզրափակչում հանդիպել է «Դելտայի» հետ: Քարամյանների ակումբը հաղթեց 1:0 հաշվով:
Նույն օրը Դանիայի գավաթի մրցաշարում «Ռանդերսը» 1:5 ջախջախեց «Նորդվեստին»: «Ռանդերսի» կազմում երկու անգամ աչքի ընկավ ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ կրկնակի գոլ խփելով:
Ուրուգվայահայ Խոակին Պողոսյանը Ավստրիայի առաջնությունում «Զալցբուրգի» կազմում խաղաց «Աուստրիայի» դեմ: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:
Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես է գալիս ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, Ուկրաինայի գավաթի 1/16 եզրափակչում հանդիպել է «Ալեքսանդրիայի»հետ: Հետխաղային 11-մետրանոցն իրացրեց Արտակ Դաշյանը, սակայն Ալեքսեյ Գոլդինի շեղ հարվածը թույլ չտվեց Դոնեցկի ակումբին հաղթահարել այդ փուլը:





