AM
29 Սեպտեմբեր 2010 - 07:51 AMT

Հենրիկ Մխիթարյանը գտնում է, որ ամեն ինչ արել է, որպեսզի մարզիչը գոհ լինի նրա խաղից

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը առաջին անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայում պորտուգալական «Բրագի» թիմի հետ մենամարտում, որտեղ Դոնեցկի ակումբը համոզիչ հաղթանակ տարավ 0:3 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղից հետո նշել է, որ Չեմպիոնների լիգայում խաղի բոլորովին այլ մակարդակ է: «Ուկրաինայի առաջնությունում, անշուշտ, լինում են լուրջ խաղեր, սակայն սա բոլորովին այլ բան է: Եվ շատ լավ է խաղալ նման մրցաշարերում: Չեմ կարող ասել, որ վստահ եմ, որ դաշտ դուրս կգամ հիմնական կազմում, սակայն մարզիչը նման պատասխանատվություն է ստանձնել: Եվ ես արեցի ամեն ինչ, որպեսզի նա գոհ մնա իմ խաղից: Ընդմիջման ժամանակ Լուչեսկուն ասաց, որ, ես կարող է խաղամ հիմնական կիսապաշտպանի տեղում, իսկ դաշտում կհայտնվի Ժադսոնը: Սակայն նույնիսկ եթե մարզիչն ինձ փոխարիներ, ես դեմ չէի լինի, քանի որ սա ֆուտբոլ է, և եթե ես օգտակար չեմ թիմին, ես պետք է դաշտում լինեմ»,-ասել է Մխիթարյանը, հաղորդում է terrikon.dn.ua-ն:

Միևնույն ժամանակ ֆուտբոլիստը համաձայն չէ, որ «Շախտյորը» առանց դժվարության հաղթեց Պորտուգալիային: «Առաջին խաղակեսում ծանր էր, քանի որ կոշտ պայքար էր գնում: Մենք այնքան չէինք նյարդայնանում, ինչպես մրցակիցը, 0:0 հաշիվը պահպանեցինք մինչև ընդմիջումը և դա մեր օգտին էր: «Բրագան» տանն էր խաղում և ստիպված էր հարձակվել՝ հաղթելու համար: Սակայն մեզ հաջողվեց հաղթել»,-ասել է հայ կիսապաշտպանը: