Աշխարհի ծանրամարտի առաջնությունից, որը սեպտեմբերի 17-26 անցնում էր Անթալիայում, ՀՀ հավաքականը վերադարձավ 7 մեդալով: Աշխարհի չեմպիոններ դարձան Տիգրան Մարտիրոսյանը (77կգ ք/կ), Մելինե Դալուզյանը (69 կգ ք/կ) նվաճեց բրոնզե մեդալը, իսկ Արա Խաչատրյանը (85 կգ ք/կ)՝ փոքր ոսկին:
Սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպեցին ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Տիգրան Մարտիրոսյանն ու Արա Խաչատրյանը:
Մարտիրոսյանը խոստովանեց, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելը իր վաղեմի երազանքն էր: «Իմ հաջորդ նպատակը հաղթանակն է Օլիմպիական խաղերում: Խոստումներ տալ չեմ կարող, ուղղակի կաշխատեմ լավ նախապատրաստվել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է աշխարհի չեմպիոնը:
Արա Խաչատրյանը վստահ է, որ եթե չլիներ ձեռքի վնասվածքը, նա կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն: «Այս անգամ ինձ խանգարեց վնասվածքը: Սակայն ես պատրաստ էի ոսկի նվաճել: Մոսկվայում վիրահատվելուց հետո, ես կսկսեմ նախապատրաստվել Օլիմպիադային»,-ասել է Խաչատրյանը:
Որոշ ժամանակ ծանրորդները կհանգստանան, իսկ դեկտեմբերին եզրափակիչ հավաք կանցկացնեն և կսկսեն նախապատրաստվել 2011-ի խաղաշրջանին:





