AM
30 Սեպտեմբեր 2010 - 06:15 AMT

«ՀայՌուսգազարդը» «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգեց մինչև ապրիլի 1-ը

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչև 2011թ. ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից նախաձեռնած «Առանց կանխավճարի ակցիան» հետևյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչև 2011թ. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին և կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: