AM
1 Հոկտեմբեր 2010 - 12:35 AMT

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստան-Չեխիա հանդիպման ավարտին մեկ պարտիա է մնացել

39-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր ընթանում է 10-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Չեխիայի հավաքականի հետ: Երկու թիմերն ունեն 13-ական միավոր, սակայն լրացուցիչ արդյունքներով ՀՀ թիմը 10-րդ տեղում է, իսկ Չեխիայի հավաքականը՝ 13-րդ տեղում:

Ինչպես նախորդ 2 պարտիաներում, երրրոդ խաղատախտակի վրա ևս ոչ ոքի է գրանցվել: Վլադիմիր Հակոբյանը միավորները կիսել է Վիկտոր Լոզնիցայի հետ:

Հայաստանի հավաքականի համար կես միավոր են վաստակել նաև Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը:

Լևոն Արոնյան-Դավիթ Նավարա պարտիան դեռ շարունակվում է: