Այս հանգստյան օրերին տեղի ունեցան ազգային առաջնությունների խաղերը, որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ:
Դանիայում տեղի ունեցավ երկրի առաջնության 11-րդ տուրը: «Ռանդերսը», որտեղ հանդես է գալիս ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, պարտություն կրեց «Կոպենհագենից» 1:0 հաշվով: «Ռանդեսրը» 10-րդ տուրում է:
Իսկ Ռումինիայի 10-րդ տուրում Արման և Արտավազդ Քարամյանների «Ունիրեա» ակումբը հանդիպեց «Գլորիա Բիստրիցի» հետ: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով: «Ունիրեան» 13 միավորով 10-րդն 1:
Ուկրաինայի առաջնությունում տեղի ունեցավ 12-րդ տուրը: Դոնեցկի «Մետալուրգը»հանդիպեց «Արսենալի» հետ և պարտվեց 3:1 հաշվով: «Մետալուրգի» հիմնական կազմումմ հանդես է գալիս ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
ՌԴ առաջին լիգայի 33-րդ տուրում «Խիմկին», որտեղ հանդես է գալիս Ռոման Բերեզովսկին, իր դաշտում ընդունեց «Շիննիկին»: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1, մրցաշարային աղյուսակում նրանք 10-րդն են:





