AM
5 Հոկտեմբեր 2010 - 11:45 AMT

Դավիթ Սուքիասյանը հեռացել է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի պաշտոնից՝ առողջական պատճառներով

Հոկտեմբերի 5-ին կայացած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ նիստում հարգվել է գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի դիմումը` առողջական պատճառներից ելնելով բանկում այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ:

Խորհրդի որոշմամբ Դավիթ Սուքիասյանը նշանակվեց բանկի Խորհրդի նախագահի խորհրդական:

Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, նույն օրը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Խորհուրդը բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց բանկի վարչության անդամ Արմեն Նալջյանին: