AM
5 Հոկտեմբեր 2010 - 12:03 AMT

Վանաձորում տեղի կունենա Հայաստանի սեղանի թենիսի առաջնությունը սահմանափակ հնարավորություններով մարդկանց շրջանում

Սեպտեմբերի 10-ին Վանաձորի «Աշխատանքային ռեզերվներ» մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի սեղանի թենիսի առաջնությունը սահմանափակ հնարավորություններով մարդկանց շրջանում, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Սա չորրորդ առաջնությունն է, որն անցնում է «Սպորտի միջոցով դեպի հասարակություն» ծրագրի շրջանակներում, մինչ այդ տեղի են ունեցել լողի, բոչիայի ու առագաստային սպորտի մրցումներ:

Առաջնության նպատակն է սեղանի թենիսի տարածումն ու զարգացումը հաշմանդամների շրջանում, ուժեղագույնների հայտնաբերումը և ՀՀ հավաքականի կազմավորումը:

Առաջնությանը կմասնակցեն 30 մարզիկներ տարբեր ակումբներից: