AM
15 Հոկտեմբեր 2010 - 08:43 AMT

Կալլե Զաուերլենդ. Հիշեք իմ խոսքերը՝ Արթուրը WBC չեմպիոն կդառնա միջին քաշային կարգում

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները գտնում է, որ իր սանի մրցակից Ֆրոչը հասկացել է, թե որքան ամուր է Աբրահամի հարվածը: «Այդ հարվածի ողջ զորությունը Ֆրոչը կիմանա նոյեմբերի 27-ին, սակայն արդեն շատ ուշ կլինի: Մենք այդ մենամարտին լավ ենք նախապատրաստվել, վերլուծել ենք մրցակցի մենամարտերը և գիտենք, որ Ֆրոչը վտանգավոր հակառակորդ է, աշխարհի նախկի չեմպիոն»,-ասել է Վեգները Աբրահամի ու Ֆրոչի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, որոնք Հելսինկիում կմասնակցեն Super Six մրցաշարի երրորդ մենամարտին:

Աբրահամի փրոմոութեր Կալլե Զաուերլենդը նշել է, որ իրենց թիմը հարգում է մրցակցին: «Դա հետաքրքրական երեկո կլինի ոչ միայն Հելսինկիի, այլ ողջ աշխարհի երկրպագուների համար: Արթուրը նախապատրաստվում է այդ մենամարտին ապրիլից: Դա կոշտ պայքար է լինելու և, հիշեք իմ խոսքերը, Արթուրը կդառնա WBC նոր չեմպիոն միջին քաշային կարգում»,-մեջբերում է Զաուերլենդին fightnews.com-ը: