Երևանում հոկտեմբերի 17-19-ն անցկացվող ֆինանսիսիտների և բանկիրների առաջին համահայկական համաժողովում դիտարկվել է նաև Հայաստանի` Beck-Ofice ծառայությունների պրովայդեր դառնալու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտնել է ռուս փորձագետը:
«Մենք կփորձենք մոդելավորել և տեսնել, թե ունի արդյոք Հայաստանը հնարավորություններ Beck-Ofice ստեղծելու ուղղությամբ զարգանալու համար, որը նոր ուղղություն է և պահանջում է պրոֆեսիոնալ կադրերի առկայություն»,-ասել է նա:
«Կապիտալի շուկայի բորսայական կառուցվածքի տեսանկյունից պետք է դիտարկել ոչ միայն հայկական ընկերությունները, որոնք այստեղ տեղակայված են, այլ նաև փորձել տեղակայման համար ներգրավել տարածաշրջանի ընկերությունները»,- նշել է փորձագետը: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, Հայաստանի տնտեսության փոքր չափերը թույլ են տալիս ավելի լավ և արագ կարգավորել և փոխել այն:





