AM
29 Հոկտեմբեր 2010 - 14:02 AMT

Վայոց ձորի մարզում անկումը գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում կազմել է ընդամենը 2,5 տոկոս

Անկումը Հայաստանի Վայոց ձորի մարզում գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարում կազմել է ընդամենը 2,5 տոկոս, քանի որ այս մարզում հիմնականում խաղող են աճեցնում, որի բերքն այս տարի լավն էր, PANARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է մարզպետ Սերգեյ Բագրատյանը: «Ընթացիկ տարում խաղողի բերքը կազմել է 4 հազար տոննա նախորդ տարվա 3,2 տոննայի դիմաց: Ընդհանուր ծավալից մոտ 2930 տոննա մթերեցին ընկերությունները 200-220 դրամով 1 կգ դիմաց: Սա ամենաբարձր գինն է հանրապետությունում, քանի որ մարզում աճեցվում է «Արենի» տեսակը, որը բարձր է գնահատվում գինեգործության մեջ»,-ասել է նա:

Մարզպետն ասել է, որ խաղողը մթերել է 12 գործարան: