AM
12 Նոյեմբեր 2010 - 09:31 AMT

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է 2010-ի աշնանային զորակոչի հարցերով հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2010թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և բարձրացված հարցերին արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: