AM
12 Նոյեմբեր 2010 - 11:20 AMT

Դավիթ Նալբանդյանը դեկտեմբերին կփորձի 4-րդ անգամ դառնալ «Copa Peugeot»-ի հաղթող

Դեկտեմբերի 11-19-ը Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում կմասնակցի «Copa Peugeot» մրցաշարին, որը տեղի է ունենում 2003-ից ի վեր, և Նալբանդյանը երեք անգամ` 2003-ին, 2007-ին և 2009-ին, զբաղեցրել է առաջին տեղը:

Այս տարի նրա մրցակիցները լինելու են Գաել Մոմֆիսը (Ֆրանսիա), Մարկոս Բաղդադիսը (Կիպրոս), Մարատ Սաֆինը (Ռուսաստան), Ռիչարդ Գասկեն (Ֆրանսիա) և Խուան Մոնակոն (Արգենտինա):

Մինչ այդ դեկտեմբերի 11-ից Նալբանդյանն ելույթ կունենա «Almirante Brown» ակումբում, որտեղ նաև հանդես կգան նրա հայրենակիցներ Խուան Մոնակոն, Օրասիո Զեբալոսը և Էդուարդո Շվանկը, հաղորդում է Դավիթ Նալբանդյանի պաշտոնական կայքը: