Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է Ուկրաինայի նախարարների կաբինետի նախագիծը, որով առաջարկվում է չտարածել Ուկրաինայում հացահատիկի արտահանման սահմանափակման ռեժիմն այն երկրների վրա, որոնց հետ Ուկրաինան ազատ առևտրի մասին համաձայնություն ունի, հաղորդում է ուկրաինական biz.liga.net հրատարակությունը:
Ուկրաինան նման համաձայնություն ունի Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Մակեդոնիայի հետ:
Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակվել է վերոհիշյալ երկրների միջև ազատ առևտրի մասին համապատասխան համաձայնությունների կատարման համար, որոնցով նախատեսվում է, որ պայմանավորվող կողմերը զերծ են մնալու արտահանման կամ ներկրման քանակական սահմանափակումներից:





