«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ զուտ եկամուտը 2010թ. 9 ամսվա գործունեության արդյունքում կազմել է 3,190 մլն. ՀՀ դրամ: «Զուտ եկամտով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում, ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «2010թ. 9 ամիսների գործունեության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելացրել է ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս մեկ անգամ հաստատեց իր աճի տեմպով հայկական շուկայում առաջատարներից մեկի կարգավիճակը: Մեր նպատակն է բիզնես ցուցանիշներով ամրապնդել մեր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին եռյակում և ամբողջովին իրականացնել հաստատված բիզնես ռազմավարության ծրագիրը»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը,-:
Ֆիզիկական անձանց միջոցները ավելացել են 38,3%-ով 2010թ. տարեսկզբի համեմատությամբ` հասնելով 31,330 մլն. ՀՀ դրամի: Ֆիզիկական անձանց վարկային փաթեթը ավելացել է 23,8 %, -ով` կազմելով 29,527 մլն. ՀՀ դրամ:
Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 50,954 մլն. ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2009թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 38,3%-ով և կազմել է 31,330 մլն. ՀՀ դրամ:Հիմնական գործունեության եկամուտը հասել է 7,557 մլն. ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ավելանալով 43.3%-ով: Կապիտալի (ROE) և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 16,1% և 3,7%:
2010թ.-ին բանկն իր ծառայություններն է մատուցել ավելի քան 236 հազար ֆիզիկական անձանց և մոտ 5 հազար իրավաբանական անձանց` փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին:
2010թ. սկզբից բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակը ավելացել է 39%-ով` հասնելով 88 000: 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը կազմում է 58 հատ, իսկ POS-տերմինալների քանակը գրեթե կրկնապատկվել է մինչև 382:
2010թ. երկրորդ կիսամյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում ընդունեց վերականգնել ֆիզիկական անձանց վարկավորման ակտիվ գործընթացը: Բանկի հաճախորդներն այսօր արդեն հնարավորություն ունեն ստանալ բոլոր տեսակի վարկեր, այդ թվում ավտոմեքենա (ինչպես նոր, այնպես էլ օգտագործված), տուն ձեռք բերելու, վերանորոգման և այլ սպառողական կարիքների համար: Բանկը նաև տրամադրում է նոր պրոդուկտ` վարկային քարտեր` վճարման արտոնյալ ժամանակահատվածով:
Ընդհանուր առմամբ 30.09.2010թ. բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է 8.2% վարկերի գծով և 7.05% ավանդների գծով:





