2010թ. երրորդ եռամսյակում Հայաստանի տարածքում վճարային քարտերով իրականացվել է 140 մլրդ դրամի 2 889 923 գործառնություն, այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 10.5 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 2.6 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 0.5 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 2.1 մլրդ դրամ):
Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 681 432, որը 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 6.8%-ով (43430 քարտով): Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7.5%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35%-ով (2.7 մլրդ դրամով):
Քարտերով իրականացված գործառնությունների ընդհանուր ծավալը 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 30%-ով (33 մլրդ դրամով), իսկ քանակը` 29%-ով (647 420):
Հայաստանի տարածքում շրջանառության մեջ գտնվող մեկ վճարային քարտով իրականացված ամսական կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել է մոտ 60 հազ. դրամ, իսկ անկանխիկը` 5 հազ. դրամ, (քանակը` համապատասխանաբար կազմել է 1.3 և 0.1), որը 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ գրեթե պահպանվել է նույն մակարդակի վրա:





