AM
29 Նոյեմբեր 2010 - 14:25 AMT

ՀՀ վարչապետը մասնակցել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյակին

Երեկ` նոյեմբերի 28-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Վարչապետը ծանոթացավ ճեմարանի 20-ամյակին նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի նյութերին, ապա ներկա գտնվեց ուսումնական հաստատության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված համերգին:

Տիգրան Սարգսյանն Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառում ներդրած ավանդի համար ճեմարանի դաստիարակչական և մանկավարժության հարցերով փոխտնօրեններ Գագիկ Թոռչյանին և Արփինե Փափազյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։