Դեկտեմբերի 1-ին Երևանում կնշեն Բեյրութում հրատարակվող «Հայկազյան» հայագիտական հանդեսը: Միջոցառման շարջանակներում տեղի կունենա նաև հրատարակության 30-րդ հատորի շնորհանդեսը, PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունում:
«Հայկազյան հայագիտական հանդես»-ը լույս է ընծայում Բեյրութում գործող հայկական Հայկազյան համալսարանը: Այն Սփյուռքում հրատարակվող ամենակարեւոր պարբերականներից է: Հանդեսում տպագրվում են հայագիտության տարբեր բնագավառներին՝ հայոց պատմությանը, արվեստին, լեզվին եւ գրականությանը վերաբերող Սփյուռքի եւ Հայաստանի հեղինակների նյութեր:
Հանդեսը լայն տարածում ունի արտասամանի եւ Հայաստանի գիտական շրջանակներում, լույս է տեսնում տարին մեկ անգամ: Հանդեսի պատասխանատու խմբագիրն է Անդրանիկ Թագեսյանը:





