Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն քննությանը ներկայացել են հրավիրված 18 դիմորդներից 15-ը, որոնցից 8-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Վկայականները ուժի մեջ են 5 տարի ժամկետով:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 157 հաշվապահի շնորհվել է որակավորման վկայական: Հայաստանի Հանրապետությունում 30.11.2010թ.. դրությամբ թվով 353 հաշվապահ ունի որակավորման վկայական, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:





