«Արմենբրոկը» շարունակում է ուսուցանել Հայաստանի քաղաքացիներին ներդրման մշակույթը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Քայֆաջյանը: «Մինչև հիմա երկրում ընդունված ներդրման ձևը բանկային դեպոզիտն է, որը չի ապահովում ներդրված միջոցների շահավետ վերադարձ»,- ասել է նա:
Ինչ վերաբերվում է ընկերության գործունեությանը, ապա, նրա խոսքերով, «Արմենբրոկը» մտադիր է զարգանալ և ընդլայնել տրամադրվող ծառայությունների ոլորտը, մասնավորապես` դեպոզիտար ծառայությունները, արտասահմանյան ընկերություններում արժեթղթերի ներդրումը: «Մեզ հավար առաջնահերթ է մնում արտասահմանյան ներդրումների ներգրավումը Հայաստան»,- ասել է Քայֆաջյանը:





