AM
2 Դեկտեմբեր 2010 - 15:05 AMT

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը կծանոթացնի հանրությանը պանրի շուկայի ուսումնասիրության արդյունքների հետ

Ինչպես նշվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո հաղորդագրության մեջ, հանձնաժողովն ավարտել է պանրի շուկայի ուսումնասիրությունը և դեկտեմբերի 3-ին ՏՄՊՊՀ նիստում հանրությանը ներկայացվելու են ուսումնասիրության արդյունքները:

Պետք է նշել է, որ Հայաստանում երկու ամիս առաջ արձանագրվել էր պանրի գների աննախադեպ աճ, որն առաջացրել էր հասարակության դժգոհությունը: