AM
7 Դեկտեմբեր 2010 - 15:20 AMT

ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Զարգացման Հայկական Բանկի» նոր` «Ավան 1» մասնաճյուղը

Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ նոր` «Ավան 1» սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր մասնաճյուղը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նոյեմբերի 30-ի թիվ 1/1749Ա որոշման համաձայն: