AM
8 Դեկտեմբեր 2010 - 12:25 AMT

«ՀԿԵՈՒ»-ն դարձավ Երկաթուղիների միջազգային միության ասոցացված անդամ

Դեկտեմբերի 4-10-ը Չինաստանում ընթացող Երկաթուղիների միջազգային միության (ԵՈՒՄՄ) 77-րդ վեհաժողովում «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դարձավ ԵՈՒՄՄ ասոցացված անդամ:

ԵՈՒՄՄ-ն միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ազգային երկաթուղային ընկերությունները` նպատակ ունենալով համատեղ լուծել երկաթուղային ոլորտում առկա խնդիրները:

Միությանը անդամակցելը «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ին թույլ կտա ապագայում գործել ԵՈՒՄՄ ընդունած տեխնոլոգիական գործընթացի միասնական նորմերին համապատասխան, հաղորդում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: