Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, զինծառայությանն առնչվող խնդիրներին և քաղաքացիներին հուզող հարցերին արագ արձագանքելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում գործում է 1-88 անվճար հեռախոսահամարով շուրջօրյա «թեժ գիծ»: Հաղորդակցության գաղտնիությունը երաշխավորվում է, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:





