Հայկական եթերում մետրային հաճախականություններով հեռուստաալիքների մեծամասնության բացակայությունը կապված է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ: Դեկտեմբերի 13-ի առավոտյան հեռարձակվել են մի քանի հեռուստաալիքներ («Արմենիա», «Երևան», «ATV»), դադարեցվել է նաև ռուսական ալիքների վերահեռարձակումը («Առաջին ալիք», «Ռոսսիա», «Կուլտուրա»): Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին «Երկիր մեդիա» հեռուստաալիքի խմբագրությունից, հեռուստաալիքների բացակայությունը կապված է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ: Հեռարձակումը կվերականգնվի օրվա երկրորդ կեսին:





