Դեկտեմբերի 19-ին ժամը 18:00-ին և 19:00-ին Միկա մարզահամալիրում տեղի կունենան TotalFootball.am-ի նախաձեռնությամբ անցկացվող Սուպերլիգա-2010-Աշուն ֆուտզալի սիրողական մրցաշարի վճռորոշ հանդիպումները: Նախ երրորդ տեղի համար խաղում կմրցեն «Զիգզագ» և «Ռութ» թիմերը, ապա եզրափակիչում կհանդիպեն «Իդեալ համակարգն» ու «Զվարթնոցը»:
ՍուպերԼիգա մրցաշարը անց է կացվում արդեն չորրորդ անգամ: Այս անգամ մասնակցում են հայաստանյան կազմակերպություններ ներկայացնող 16 սիրողական թիմեր:
Մրցաշարը կրում է բարեգործական բնույթ և ստացված հասույթի մի մասը կուղղվի ՍՈՍ մանկական գյուղի ֆուտբոլային խաղադաշտի բարեկարգմանը, հաղորդում է TotalFootball.am-ը:





