Հունվարի 20-ից 25-ը ՆՀՀ Մակեդոնիայում կանցկացվի 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարը: Հանդիպումները սպասարկող մրցավարների կազմում կլինի նաև Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Միքայելյանը:
Մրցաշարը կանցկացվի ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի, Անգլիայի և Էստոնիայի հավաքականների մասնակցությամբ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:





