AM
18 Հունվար 2011 - 12:24 AMT

2010-ին «ՀԿԵՈւ» հարկային վճարումների գերազանցումը կազմել է 38 տոկոս

2010-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 4.1 մլրդ դրամ: Հարկային վճարումները տեղաբաշխվել են հետևյալ կերպ. ԱԱՀ` 2.2 մլրդ դրամ, սոցիալական վճարումներ` 1 մլրդ դրամ, եկամտային հարկ` 648 մլն դրամ, շահութահարկ` 158 մլն դրամ, ոչ ռեզիդենտի շահութահարկ` 85 մլն դրամ, գույքահարկ` 2 մլն դրամ, բնապահպանության հարկ` 1.7 մլն դրամ, տուրք` 1.5 մլն դրամ:

«2010-ին «ՀԿԵՈՒ» հարկային վճարումների գերազանցումը կազմել է 38 տոկոս»,- ասվում է ՀԿԵՈւ մամլո հաղորդագրությունում: