AM
19 Հունվար 2011 - 07:28 AMT

2010 թ. ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 880,2 հազար տոննա

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2010 թ. «Հարավ-կովկասյան եփրկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 880,2 հազար տոննա, որից արտահանման հաղորդակցությունում` 339,8 հազար տոննա (2009 թվականի համեմատ նվազել է 0,9 տոկոս), ներմուծման հաղորդակցությունում` 1415,0 հազար տոննա (2009 թվականի համեմատ աճը` 5,7 տոկոս), տեղական հաղորդակցությունում` 1 125,4 հազար տոննա (2009 թվականի համեմատ աճը` 3,6 տոկոս):

Բեռների անվանացուցակը բաշխված է հետևյալ կերպ. տեղական հաղորդակցությունում հիմնականում տեղափոխվել են հանքաքարային գունավոր մետաղներ` 575,2 հազար տոննա, արդյունաբերական հումք և շինարարական նյութ` 441,1 հազար տոննա, ցեմենտ` 45,4 հազար տոննա, արտահամնան հաղորդակցությունում հիմնականում տեղափոխվել են արդյունաբերական հումք և մետաղական խտանյութեր` 99,0 հազար տոննա, սև մետաղի ջարդոն` 47,6 հազար տոննա, ներմուծման հաղորդակցությունում հիմնականում տեղափոխվել են հացահատիկային բեռներ` 486,5 հազար տոննա, նավթային բեռներ` 346,3 հազար տոննա, մետաղներ` 133,7 հազար տոննա, շաքար` 43,7 հազար տոննա, հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը: