Ղազախական «Լոկոմոտիվի» հետ ընկերական հանդիպումից հետո «Կուբանի» ֆուտբոլիստները, որտեղ փորձաշրջան են անցնում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը, անցել են բժշկական զննում:
Թիմի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Լինսկին հաղորդել է, որ մարզումներից ազատվել է Կառլեն Մկրտչյանը` կապված աճուկային հանգույցների սուր բորբոքման հետ: Նա բաց է թողնելու թիմի մարզումները, հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքը:
Հաջորդ ընկերական խաղը «Կուբանն» անցկացնելու է հունվարի 20-ին «Քայրաթի» (Ղազախստան) հետ:





