Հունվարի 19-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանի որոշման համաձայն, փակվել է Շինարարների փողոցում գործող շուկան:
Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին աշխատողներից մեկը, շուկան փակելու մասին հայտնել են հունվարի 18-ին ժամը 16:00-ին` թույլ տալով տեղափոխվել մոտակա շուկա: Մարդկանց բողոքները կապված են նրա հետ, որ նախապես նրանց չեն զգուշացրել շուկայի փակման մասին և հիմա գնված ապրանքը կարող է փչանալ, քանի որ նոր շուկայի տեղը ժողովուրդը դեռ չգիտի:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է իրականացնել բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր։Անօրինական առևտրով ներկայումս զբաղվողներին առաջարկում է տեղափոխվել մոտակա շուկաներ, բացի այդ մշակման և համաձայնեցման փուլում է նոր մինի շուկաների կազմակերպման ծրագիրը:





